Զինվորական տարիները Հոլանդիայում անցկացրածը Արցախի հերոսին թուլա ու չաթո է ասում․․․

Զինվորական տարիները Հոլանդիայում անցկացրածը Արցախի հերոսին թուլա ու չաթո է ասում․․․

Վիտալի Բալասանյանի անցած ուղին բոլորս գիտենք։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ փառահեղ մարտական ուղի է անցել՝ Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարից հասնելով մինչև դիվիզիայի հրամանատարի և Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոններին՝ արժանանալով գեներալ-մայորի զինվորական կոչման։ Նրա հրամանատարությամբ Ասկերանի գունդը մարտական գործողությունների ժամանակ պաշտպանության բնագիծ ուներ՝ ձախից Խաչեն գետը,

ձգվելով մինչև Վազգենաշեն (Ավդալ-Գյուլափլի), որը հարակից էր Աղդամ քաղաքին և շրջանին, իսկ արևմտյան մասից՝ Քաշաթաղի (այն ժամանակ՝ Լաչինի շրջանը), քանի որ Ասկերանի շրջանը հարակից էր Լաչինի և Աղդամի շրջաններին։ Ասկերանի պաշտպանական շրջանի վաշտերի մեծամասնությունը մասնակցություն է ունեցել Շուշիի և Լաչինի ազատագրմանը։ Լաչինի շրջանի հյուսիսային գյուղերի ազատագրման մի շարք օպերացիաներ ղեկավարվել է անձամբ Վիտալի Բալասանյանի կողմից։

Գունդը մասնակցել է Մարտակերտի ուղղությամբ մղվող պաշտպանական և հարձակվողական մարտերին։ 1993 թվականի ապրիլին Քարվաճառի ազատագրմանը Մարտակերտում (Դրմբոնում) տեղակայված ընդհանուր շտաբի ղեկավարն է եղել, իսկ Քարվաճառի ուղղության ընդհանուր հրամանատարն էր Մոնթե Մելքոնյանը (Ավոն)։

1994 թվականին, երբ Ադրբեջանը հակագրոհով մտավ Քարվաճառի մի շարք բնակավայրեր, ազատագրման ընդհանուր օպերացիան իրագործվել է Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ։ 1993 թվականի հուլիսին Աղդամի օպերացիայի ընդհանուր հրամանատարն է եղել։ Հուլիսի 23-ին ազատագրվել է Աղդամ քաղաքն իր հարակից բնակավայրերով։

Տարբեր ժամանակներում գնդի մի մասը Բալասանյանի հրամանատարությամբ մասնակցել է Հորադիզի ուղղությամբ պաշտպանողական և հարձակողական մարտերի։ Նշված բոլոր ուղղություններում գունդը գրանցել է մշտական հաջողություններ։ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշան (ԼՂՀ), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (ԼՂՀ)։

Թե քաղաքական ինչ տարաձայնություններ կան նրա ու այսօրվա իշխանության մեջ, դա չպետք է իջեցնել և հասցնել օնլայն հարթակի քննարկմանը։ Արցախի հարցը ամենախոցելի հարցն է և այսօր այն ֆեյսբուքյան օգտատերերի քննարկման «բազառ դարձնելը», Արցախի հերոսներին վարկաբեկելը, նսեմացնելը պատիվ չի բերում հայ մարդուն։ Չեմ խորանում, թե ինչ է ասել Վիտալի Բալասանյանը, հաշվի առնելով, որ  բաց վերքին «աղ չեն ցանում», կասեմ հետևյալը։

Դերասան Գնել Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը հարկ չեմ համարում քննարկել, ուզում եմ ներկայացնել նրա կենսագրությունը, որը հազիվ գտա որոնողականով։ Մի փոքրիկ հատված․

Ծնվել է 1979թ. հուլիսի 16-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 174 միջնակարգ դպրոցում, ավարտել է թիվ 53 միջնակարգ դպրոցը: 1994թ. ավարտել է Երևանի թեթև արդյունաբերական տեխնիկումը: 1995թ. զուգահեռ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1999-2002թթ բնակվել է Հոլանդիայում․․․» Այս հատվածն էր պետք։ Զինվորական ծառայության տարիներին Հոլանդիա է մեկնել։ Մի այլ տեղ կարդացի, որ դերասանը 2014 թվականից ապրում էր Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում՝ ընտանիքով։

Ստացվում է, որ երիտասարդ տարիները Հոլանդիայում անցկացնելուց հետո դերասանը որոշել է ոչնչացնել այն մարդկանց, ովքեր արցախյան պատերազմի հերոսներ են։ Հիշեցնեմ նրա ֆեյսբուքյան գրառումը․

Gnel Sargsyan

12 hrs ·

սրան այում եք,թե փոխենք ֆուտբոլ նայենք?? լսի այ "մարտական թեվի"տիրակալ,Սասնա ծռեր էպոսը նախ կարդա,Ցռան Վերգոյի կերպարի նշանակությունմ էլ Էպոսագետներին խնդրի թող բացատրեն,հետո բարբաջանքովդ փորձիր սպառնալ են ազգի ներկայացուցիչներին,ովքեր պաըերազմ ու պատերազմի հետեվանք են տեսել:թուլլա,քեզ չթվա թե մենակ մարտի դաշտում ներկա լինելնա նշանակում մասնակից...մեկ անգամ էլ սպառնալիքի լեզվով փորձես խոսել,խոսքով շան օրը կդնեմ քեզ էլ,"մարտական թեվիդ են ստրուկներին էլ,ովքեր պատրաստ կլինեն դավաճան մտահղացումներդ իրագործելով անձիդ փառունակությունը ապահովել...Հասկացար? չաթո....

Ներկայացնում եմ առանց սխալների ուղղման։

Պատերազմի շեմին կանգնած երկրում թույլ չպիտի տալ, որ հոլանդիաներում իրենց կյանքն անցկացրածները վարկաբեկեն Արցախի հերոսներին։ Արցախի թեման չպիտի գցել ֆեյսբուքյան հարթակ, դա անթույլատրելի է։ Ոչ ռազմական, ոչ դիվանագիտական, ոչ միասնականության խնդիրներից չի բխում։ Ֆեյքերին հասցնել մինչև Արցախյան թեման պղտորելուն, սևացնելուն, ոչ մի կողմի ձեռք չի տալիս։ Ձեռնտու է միայն թշնամուն։

Զինվորական տարիները Հոլանդիայում անցկացրածը Վիտոյին թուլլա ու չաթո է ասում․․․ խելքին աշեցեք։