Դատապարտել և «պաշտպանել» Իսրայելին․ Թուրքիայի երկակի խաղը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են Իրանին չհարձակվել Իսրայելի վրա։ Այս մասին ասված է Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում են ԶԼՄ-ները։
«Միջադեպից առաջ մենք հանդիպել ենք Իրանի և ԱՄՆ իշխանությունների հետ և զսպվածության կոչ ենք արել։ Կողմերի փոխադարձ ակնկալիքներն ու ուղերձները փոխանցվել են մեր երկրի տարածքով»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել գլոբալ հակամարտությունը կանխելու համար։
Բացի այդ, Թուրքիան դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի դեսպանատան վրա հարձակումը։
Հատկանշական է, որ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բռնկված էսկալացիայի ֆոնին Թուրքիայի իշխանություններն ընդգծված աջակցություն են ցուցաբերում պաղեստինյան շարժմանը, իսկ հրեական կառավարության գործողությունները Գազայի հատվածում որակում իբրև ցեղասպանական գործողություններ։
Երկու երկրների միջև հարաբերությունները դարձյալ սրվել են և հասել կրիտիկական աստիճանի, ընդհուպ՝ ներառելով տնտեսական սահմանափակումներ և այլն։
Կարծիքներ