Սինգապուր այցելողները ստիպված կլինեն կրել էլեկտրոնային թեւնոցներ

Սինգապուր այցելողները ստիպված կլինեն կրել էլեկտրոնային թեւնոցներ

Սինգապուր այցելողները, ովքեր կուղարկվեն տնային կարանտինի, ստիպված կլինեն կրելու էլեկտրոնային թեւնոցներ, որով իշխանությունները հնարավորություն կունենան հետեւելու նրանց տեղաշարժին եւ կանխելու կարանտինի հնարավոր խախտումները։ Այս մասին հայտնում է Straits Times-ը։

Հիշեցնենք, որ մարտի 21-ից Սինգապուրում սահմանվել է երկշաբաթյա կարանտին բոլոր այն օտարերկրացիների եւ նրանց ընտանիքի անդամների համար, ովքեր այցելում են Սինգապուր, եւ տեւական ժամանակ մտադիր են ապրել այդ երկրում։ Բոլոր ժամանողները պարտավոր են անցնել կարանտին կամ հատուկ պետական հաստատություններում, կամ տանը, որի ավարտից հետո էլ պարտավոր են հանձնել թեստ այն լաբորատորիաներում, որոնք հավաստագրված են պետության կողմից։ Էլեկտրոնային թեւնոցները ակտիվացվում են այն բանից հետո, երբ օտարերկրացին, Սինգապուր ժամանելուց հետո, հասնում է իր կացարան։ Եթե ակտիվացում չի լինում, իշխանությունները նրան տեղափոխում են հատուկ վայր, պարզելու համար, թե ինչու է տվյալ օտարերկրացին կարգ խախտել։ Կարանտինը խախտողները ենթարկվում են կամ տուգանքի 7200 ԱՄՆ դոլարի չափով, կամ էլ վեց ամսով բանտարկվելով։