«Կալաշնիկով» ինքնաձիգները կհանվեն բանակի սպառազինությունից 

«Կալաշնիկով» ինքնաձիգները կհանվեն բանակի սպառազինությունից 

Ուկրաինական իշխանությունները հայտարարել են որ որոշում է կայացվել «Կալաշնիկով» ինքնաձիգները հանել սպառազինությունների ցանկից եւ դրանք փոխարինել UAR-15 ժամանակակից հրացաններով, իսկ հնացած դիպուկահարային դրագունովի հրացանը փոխարինել UAR-10-ով։

Ըստ պաշտոնական հայտարարության, հատուկ նշանակության ստորաբաժանումները խորհրդային «Կալաշնիկովի» փոխարեն օգտագործելու են UAR-15 5,56 կալիբրանոց հրացաններ, իսկ դիպուկահարները Դրագունովի դիպուկահարային հրացանների փոխարեն կկիրառեն ուկրաինական արտադրության UAR-10 հրացաններ։ Ուկրաինական կողմի հայտարարությունից պարզ է դառնում, որ ուկրաինական զինված ուժերում կտարվել են սպառազինությունների եւ զինատեսակների հետ կապված այլ փոփոխություններ եւս։