Հասարակություն

Չարենցավանի հրդեհը դեռ չեն կարողանում մարել (տեսանյութ)

Չարենցավանի հրդեհը դեռ չեն կարողանում մարել (տեսանյութ)

Չարենցավանի 6-րդ թաղամասի 17 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում այսօր առավոտյան հրդեհ էր բռնկվել: Հրդեհը մինչ այս պահը դեռ տարածվում է, ու ԱԻՆ-ից ժամանած հրշեջները չեն կարողանում այն մարել: Հավաքաածները զարմացած են նրանց աշխատանքից: Իհարկե, փրկարարներին հաջողվել է թթվածնի բալոններով մտնել և ժամանակին տարհանել տվյալ հարկաբաժնի բնակիչներին, այս պահին կարծես թե տուժող չկա, սակայն կրակը մինչև հիմա չեն կարողացել մարել: Ժամից ավելի է` հրդեհը տարածվում է ամբողջ հարկով, ընդ որում` կրակը ծավալվում է տան հետևի կողմի պատուհանից, և երկու հրշեջ մեքենա փոխանակ գան շենքի հետևից աշտարակով բարձրանան ու հանգցնեն, շենքի բակում էին կանգնել, ու անհասկանալի էր, թե ինչ էին անում: Ի վերջո, երևի գլխի ընկան, որ պետք է գալ շենքի մյուս կողմ, որտեղ աշտարակով մեքենա էին կանչել, որ հրշեջը ջրի խողովակով բարձրանա աշտարակի վրա ու այդկերպ փորձի կրակը մարել, քանի որ Չարենցավանի հրշեջ մեքենաները, ինչպես հասկացանք, աշտարակ չունեն:

Սովետական տարիներից Չարենցավան քաղաքին ժառանգություն մնացած ԶԻԼ մակնիշի հրշեջ մեքենաներն այնքան անզոր ու դանդալոշ են, որ համ  մի կերպ էին տեղից պոկվում, համ չէին կարողանում անգամ շրջադարձ կատարել: Ի վերջո, հրշեջ մեքենայի ու աշտարակով մեքենայի միջոցով կարողացան մի փոքր զսպել կրակի տարածումը, սակայն լրիվ չհասցրին մարել` այս անգամ էլ ջուրը վերջացավ: Սովետական ԶԻԼ-ը գնաց, որոշ ժամանակ անց նոր` ավելի ժամանակակից հրշեջ մեքենա ժամանեց Չարենցավան: Հուսանք` գոնե հիմա կհաջողվի կրակը մարել, քանի դեռ հետևանքներն անդառնալի չեն եղել:

src=https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.15752-9/94568079_229203081515197_8259566669664354304_n.jpg?_nc_cat=101&_nc_sid=b96e70&_nc_ohc=XopLbECzzOAAX-4kRM7&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=9f5cf046e5a8dfdc8947f89809bb6ef3&oe=5ECBDBD4

src=https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.15752-9/94518343_275378180524645_4819608516257906688_n.jpg?_nc_cat=103&_nc_sid=b96e70&_nc_ohc=cVqH3ynbeJUAX_csc7t&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=8ac8986833597b4fd68867953137b757&oe=5ECB2DAA

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image