ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից

ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նախնական տվյալներ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից: 

Գավառում առաջատար է «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը՝ 9869 ձայնով: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 7586 ձայն: 

Մարտունիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 14491 ձայն: «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքն ունի 5046 ձայն:

Սևանում «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքն ունի 9769 ձայն, «Հայ հեղափոխական դաշնակցությունը» ստացել է 1414 ձայն:

Վարդենիսում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 6162 ձայնով: «Ահարոն Խաչատրյան» դաշինքն էլ ունի 4993 ձայն: