Մի քանի միջոց՝ ամառվա տապի դեմ պայքարելու համար․ մաս 2-րդ

Մի քանի միջոց՝ ամառվա տապի դեմ պայքարելու համար․ մաս 2-րդ

Ամառային շոգ եղանակը, տապը կարող է դառնալ իրական փորձություն նրանց համար, ովքեր չեն հասցրել օդորակիչ ձեռք բերել։ Բարեբախտաբար կան մի քանի եղանակներ՝ այրող արեւից առանց օդի հովացման մեխանիզմների պաշտպանվելու համար։ Ներկայացնում ենք նմանատիպ մի քանի պարզ միջոցներ։
*
Քչերը գիտեն, որ պաղպաղակը ոչ թե հովացնում է, այլ ընդհակառակը՝ տաքացնում։ Վերջինիս հովացնող էֆեկտը շատ կարճատեւ է եւ արագ փոխարկվում է տաքությամբ, իսկ այդ տաքությունն օրգանիզմն է «արտադրում», երբ կալորիական սնունդ ենք ընդունում։ Նույնն է նաեւ գազավորված ըմպելիքների պարագայում։ Դրա համար պաղպաղակն ու գազավորված ըմպելիքը չեն կարող ամբողջապես հագեցնել ծարավն ու զովացնել, սակայն կարող են նպաստել օրգանիզմի ջրազրկմանը։
*
Ամառվա անտանելի շոգ եղանակին գիշերը կարելի է քնել, եթե անկողնում սառեցրած ջրով շիշ դնենք կամ էլ տաքացնող բարձիկ՝ «գրելկա», որը սակայն էլի երկար ժամանակ նախապես պահվել է սառնարանում։ 
*
Ամառվա շոգ եղանակին խորհուրդ է տրվում ծանր գործվածքեղենը, դեկորատիվ բարձերը, գորգերը եւ այլն հավաքել։ Մուգ գույնի տեքստիլը մագնիսի նման ջերմություն է կլանում։ Դրա փոխարեն կարելի է բաց գույների, թեթեւ կտորեղենից պատրաստված անկողնային պարագաներ ու գիշերանոցներ օգտագործել։
*
Ամառվա շոգ եղանակին խորհուրդ է տրվում վարագույրները փակ պահել այն սենյակում, որտեղ գտնվում եք։ Նաեւ խորհուրդ է տրվում, եթե դրսում քամի չկա, պատուհաններն ընդհանրապես չբացել։ Միայն քամու դեպքում է խորհուրդ տրվում պատուհան բացել, որպեսզի սենյակը օդափոխվի։ 
*
Ամառվա շոգին պակաս կարեւոր չէ պարբերաբար սենյակի օդը խոնավեցնելը։ Կարելի է օգտվել հասարակ պուլվերիզատորից։ Օգնում է նաեւ հատակի լվանալը։ Կարեւոր է սակայն, որ օդը նաեւ չափազանց չխոնավանա, որպեսզի հակառակ արդյունքն էլ լինի։ 
*
Քչերը գիտեն, որ սենյակային բույսերը նվազեցնում են սենյակի ջերմաստիճանը եւ հիանալիորեն մաքրում են օդն ու խոնավեցնում։ Այս ամենն առավել լավ կատարում են Բենջամինի ֆիկուսը, ագլոնեման, դեկորատիվ պալմաները։
*
Եվ վերջապես, ամառվա շոգին խորհուրդ է տրվում նվազեցնել էլեկտրականության օգտագործումը, քանի որ կենցաղային տեխնիկան ու էլեկտրոնիկան կարող են առանց այն էլ գերտաքացած օդն ավելի տաքացնել։