Որ դեպքում կդադարեցնեն հութիների դեմ ավիահարվածները 

Որ դեպքում կդադարեցնեն հութիների դեմ ավիահարվածները 

Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դադարեցնել հութիների դեմ հարձակումները Եմենում, եթե հութիները դադարեցնեն իրենց հարձակումները։ Պենտագոնում նաեւ երկմտանքով են վերաբերվում այն բանին, որ հութիները կհամաձայնեն այս նախապայմանին։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Եմենի հութիների հենակետերի վրա իրականացված ծավալուն հարձակումներով Միացյալ Նահանգները հայտարարեց, որ սկսում է մեծամասշտաբ գործողություն այս շարժման դեմ։ Գործողության նպատակը ամերիկյան նավերի՝ հութիական հարձակումներից պաշտպանելն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե հութիները չդադարեցնեն հարվածները ամերիկյան նավերի նկատմամբ՝ անասելի խիստ հալածանքների կենթարկվեն ամերիկյան զինուժի կողմից։