Ամերիկացիները Ս-400 համակարգերի մոտ գտել են թերություն

Ամերիկացիները Ս-400 համակարգերի մոտ գտել են թերություն

Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը հանդիսանում են աշխարհում իր տեսակի մեջ լավագույններից մեկը որպես ՀՕՊ համակարգեր, սակայն զերծ չեն թերություններից։ Այս մասին հայտնում է Stratfor հանդեսը, նշելով, որ Ս-400-ի համար վտանգ կարող է ներկայացնել անընդհատ հարվածային գրոհը, եթե վերջինիս աշխատանքը փոխկապակցված չլինի հակաօդային պաշտպանության այլ համակարգերի հետ։

Հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ զենիթահրթիռային համակարգի հեռահարությունը 400 կմ է, սակայն աշխարհագրական պայմանները, օրինակ լեգնային տեղանքը, կարող են նվազեցնել այդ հեռահարության արդյունավետությունը։ Ըստ Stratfor-ի, լեռնային տեղանքում համակարգը կարող է խոցել ցածր բարձրությամբ թռչող հրթիռին ոչ թե 400 կմ հեռավորությունից, այլ ընդամենը մի քանի տասնյակ կմ հեռավորությունից։ Ամերիկացի մասնագետները նկատում են, որ ռուսական համակարգի արդյունավետությունը կախված է այն երկրից, որտեղ պետք է օգտագործվի։