Հերթական «զադնի դրածը»

Հերթական «զադնի դրածը»

Քանի որ քաղաքական դաշտը երկրի ամենաառաջին դեմքով խոսում է ժարգոնով ու այդ լեզվամտածողությունը խիստ համահունչ է այսօրվա իշխանության հոգեկերտվածքին ու երկրի իրավիճակին, այս հրապարակումը մի փոքր համեմված կլինի այդ անընդունելի ոճով: 

Այսօր ողջ Հայաստանը «զադնի դրած» վիճակում է՝ առաջին դեմքից սկսած. «զադնի է դրել» Փաշինյանը, ով ասաց.«Արցախը Հայաստա՛ն է, եւ վե՛րջ»: Արցախի հողերի մի քանի հարյուր քմ-ի համար նախկինում «ինքնահրկիզվող»  ու Սերժ Սարգսյանին օր ու արեւ չտվող Փաշինյանը այսօր ոչ միայն քիրվայությունն է անում ադրբեջանցիների ու Էրդողանի հետ, այլեւ Արցախի 75 տոկոսը Ադրբեջանին տալուց հետո էլ ադրբեջանական է համարում ոչ միայն Արցախից մնացած, այլեւ՝ ՀՀ շատ տարածքներ: Մի խոսքով, «զադնի դրած» Փաշինյանը իր հետ «զադնի է» տանում ողջ Հայաստանը՝ դեպի անդունդ: 

«Զադնի են դրել» երբեմնի թունդ ընդդիմադիր խաղացողները՝ ԱԺ-ում մի լավ քոթակ կերած Էդմոն Մարուքյանը, «ինքնաքֆուր» կերած Ծառուկյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր ենթականերով ու զինվորական գործընկերներով, ովքեր Փաշինյանի հրաժարականը պահանջելուց մեկ օր անց խելոք աշակերտի նման ոտքի կանգնեցին նրա առաջ: 

Այն, որ Փաշինյանը երկրի կարեւորագույն պաշտոնների է նշանակում լավագույն դեպքում՝ միջակությունների, իսկ առհասարակ՝ զրո մասնագիտական արժեք ունեցող մարդկանց, նորություն չէ: Եթե Պնախարար կարող է լինել երբեմնի ուսուցիչը եւ զինծառայության ժամանակ անփառունակ ծառայություն անցած երիտասարդը , ապա ԳՇ պետի պաշտոնում Էդվարդ Ասրյանի նշանակումը այդքան էլ սարսափելի չէ: Սա լավ տեղավորվում է բանակի քանդման, բանակից պրոֆեսլիոնալներին մեկուսացնելու ու միջակություններով համալրելու ծրագրի մեջ: Ասրյանը ծնունդով Հադրութի Ազոխ գյուխից է, լավ, թե՝ վատ, զինվորական ճանապարհ է անցել: Նա նաեւ պարտության պատերազմի անհասկանալի գեներալներից է. նա 44-օրյայի պատերազմի պարտությունից հետո արժանացավ գեներալի կոչման: Թեեւ ոչ մի երկրում որեւէ պատերազմում պարտվելուց հետո նման կոչումներ չեն շռայլում: Մասնագետների կածիքով, իր մասնագիտական կարողություններով Ասրյանն այդքան էլ չի համապատասխանում ԳՇ պետի պաշտոնին: Ինչեւէ, Փաշինյանի՝ պաշտոնների նշանակումից վաղուց արդեն չենք զարմանում, … 
Ասրյանը նախորդ մայիսին նշանակվել էր ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, ապա սեպտեմբերին ազատվել այդ պաշտոնից։

Ըստ մամուլի հրապարակումների, նրա ազատման հարցում դեր է խաղացել նրա և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ միջանցքում մոտ 10 րոպե տևած զրույցը, ինչպես նաև Ասրյանի՝ Սեյրան Օհանյանին лպարոն գեներալ»-ով դիմելը: Սա դուր չի եկել, մասնավորապես, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության առաջարկով փակ հանդիպում էր տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է Ասրյանը:

Ասրյանի՝ ԳՇ պետի նշանակաման մեջ զարմնակալին այն է, որ այս մարդը դեռեւս մեկուկես տարի առաջ պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, համարում էր, որ.«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:…Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»: Փաստորեն, Ասրյանը համաձայնվել է աշխատել երկիրը կործանման եզրին հասցրած կառավարության հետ:  Սա նշանակում է, որ նա համաձայնվել է Փաշինյանի հետ ձեռք-ձեռքի տված շարունակել երկիրը կործանել: Մի խոսքով, Ասրյանը եւս «զադնի դրեց»: Իսկ թե «զադնի դնողը» ինչ է, ամենադիպուկ բնորոշումը տվել է Գագիկ Ծառուկյանը, իր հայտնի հարցրազրույցում…