«Խաղաղության» թեմայով քննարկում՝ 5 երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ

«Խաղաղության» թեմայով քննարկում՝ 5 երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ

Երևանում մեկնարկեց Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկումը՝ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Միջոցառմանը մասնակցում են Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահի տեղակալ Քենեթ Ֆորսլունդը։

Միջոցառման առաջին մասում կքննարկվի ժողովրդավարական զարգացումները և բարեփոխումները, համագործակցությունը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի հետ։ Քննարկման ժամանակ ելույթ կունենա ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որին կհաջորդի խոսնակների և փոխխոսնակների հետ հարցուպատասխանը։

Երկրորդ մասում կքննարկվի Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը, անվտանգային մարտահրավերները, համագործակցությունը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի հետ։ Քննարկման ժամանակ ելույթ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որին կհաջորդի հարցուպատասխան հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ 

Օրվա վերջում տեղի կունենա մամուլի ասուլիս ՀՀ ԱԺ նախագահի և բոլոր պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև հայտարարություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Խորհրդարանական ուժերից ներկա են միայն ՔՊ-ական պատգամավորները և «Հայաստան» խմբակցությունից հեռացված Գեղամ Նազարյանը: 

Միջոցառումը՝ ուղիղ հեռարձակմամբ: