Թող մի 3 տարի էլ ձգեն, բոլորս մեռած կլինենք. հաշմանդամություն ունեցող օդաչուներն ակցիա են անում

Թող մի 3 տարի էլ ձգեն, բոլորս մեռած կլինենք. հաշմանդամություն ունեցող օդաչուներն ակցիա են անում

«Հաշմանդամ օդաչուներն ենք, հաշմանդամ օդաչուների կոլեկտիվն է։ Վերջին գումարը, պետության կողմից փոխհատուցումը ստացել ենք 2006 թվականին ու դրանից հետո արդեն 15 տարի ձյան տակ, անձրևի տակ պայքարում ենք փոխհատուցման համար, բայց հարցը այդպես էլ չի լուծվում։ Այս մասին քիչ առաջ Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ «Հրապարակի» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, օդաչու Գագիկ Միրզոյանը։

«Մեր կոլեկտիվը 139 հոգի էր, էս 15 տարվա մեջ այնքան ձգեցին, որ բոլորը մահացան, հիմա մնացել ենք 20-25 հոգի մարդ, բայց փաստորեն էլի չեն փոխհատուցում։ Դավիթ Հարությունյանը ժամանակին հանել է այդ հոդվածը, դրա համար էլ փոխհատուցումը չեն տալիս, ասում են՝ տենց հոդված չկա։ Ամբողջ աշխարհում գոյություն չունի մի պետություն, որտեղ օդաչուն հաշմանդամությամբ գնում է թոշակի, բայց փոխհատուցում չի ստանում, միակ պետությունը, որ փոխհատուցում չի տալիս, Հայաստանն է։ Մեր օդաչուների ընդհանուր միջին տարիքը 78 տարեկան է, հիմա իրանք կարող են մի խելոք քայլ անեն, մի 3 տարի էլ ձգեն, 3 տարի հետո ստեղ մարդ չի լինի, սաղ մեռած կլինեն։ Ստեղ բոլորը հերոս տղերք են, մասնակցել են Արցախի առաջին պատերազմին, Չեռնոբիլի հայտնի դեպքերին, Աֆղանստանի պատերազմին։ Մենք հասարակ օդաչուներ չենք եղել, այստեղ հավաքվածներից բոլորս էլ հրամանատարներ ենք եղել, բայց փաստացի այսպիսի արհամարհանք կա մեր նկատմամբ, մեր վրա ուղղակի այսպես թքում են»,- ասաց նա։