«Բանակումի» Հակոբյանը՝ Արման Բաբաջանյանի կուսակցության հիմնադիր անդամ

«Բանակումի» Հակոբյանը՝ Արման Բաբաջանյանի կուսակցության հիմնադիր անդամ

Գրել էինք, որ Մատենադարանի հարակից տարածքում մեկնարկել է «Հանուն Հանրապետության» 
ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության առաջին համագումարը։

Կուսակցության հիմնադիրը, ինչպես արդեն գրվել է, Արման Բաբաջանյանն է։ Բաբաջանյանը, ինչպես երևում է, դժվարանում է քաղաքական թիմ հավաքելու հարցում, քաղաքականության մեջ ասելիք ունեցող մարդկանց փոխարեն  կուսակցության շարքերում  նկատեցինք դերասաններ։ Նորաստեղծ կուսակցության հիմնադիր անդամներից մեկն էլ, պարզվում է,  ժամանակին «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող հայտնի «Բանակում» հեռուստասերիալի դերասաններից մեկն է՝ Արթուր Բարսեղյանը, որն ավելի հայտնի է «Բանակումի» Հակոբյան անվամբ։

«Ես այն ակտիվ երիտասարդներից եմ, ով 2018 թվականի ապրիլին լավատեսորեն, հավատով և գիտակցաբար միացա հեղափոխությանը ու դարձա հազարավորներից մեկը։ Ես հիմա իմ ապագան տեսնում եմ այս ուժի կողքին, ինձ ճանաչողները գիտեն, որ իմ քայլերում երբևէ չեմ առաջնորդվել որևէ այլ շահով, քան պետության»,- ասաց Բարսեղյանը։