Շոկի մեջ ենք, ապշած ենք․ «Սպայկայի» գործադիր տնօրենը՝ իրենց աշխատակցի մահվան մասին

Շոկի մեջ ենք, ապշած ենք․ «Սպայկայի» գործադիր տնօրենը՝ իրենց աշխատակցի մահվան մասին

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմանատանը, իր ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ 36-ամյա Գևորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով։ Ըստ տեղեկության՝ Գևորգը «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետն էր։

Hraparak.am-ի հետ զրույցում «Սպայկա» ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բաղդասարյանն ասաց, որ խոսքը Արտաշատի ջերմոցներում անվտանգության բաժնի ղեկավար աշխատող Գևորգի մասին է։

«Շոկի մեջ ենք, ապշած ենք»,-ասաց նա։

Հարցին, թե իրենց հայտնի՞ է՝ ինչից կարող էր նման բան լինել, կարո՞ղ է ինչ-որ խնդիրներ ուներ կամ «Սպայկայի» շուրջ ծավալված վերջին իրադարձությունները կարո՞ղ են կապ ունենալ այս դեպքի հետ, Բաղդասարյանն ասաց, որ չի կարող որևէ կերպ մեկնաբանել։ «Չեմ կարծում, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, ուղղակի դժբախտություն է տեղի ունեցել, հետաքննություն տեղի կունենա, կպարզվի»։