Իսրայելի դեմ հարձակումը կտևի մի քանի ժամ․ Սպիտակ տուն

Իսրայելի դեմ հարձակումը կտևի մի քանի ժամ․ Սպիտակ տուն

Իսրայելի դեմ իրանական ուժերի հարձակումը, ամենայն հավանականությամբ, կտևի մի քանի ժամ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիեն Ուոթսոնը։

«Այս հարձակումը, ամենայն հավանականությամբ, կտևի ժամերով: Նախագահ Ջո Բայդենը պարզ հասկացրել է՝ մեր աջակցությունն Իսրայելի անվտանգությանն անսասան է: Միացյալ Նահանգները կկանգնի Իսրայելի ժողովրդի կողքին և կաջակցի նրանց անվտանգությանը Իրանի կողմից եկող այս սպառնալիքների դեմ»: