Արցախի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել եղբայրը՝ եղբոր սպանելու վերաբերյալ

Արցախի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել եղբայրը՝ եղբոր սպանելու վերաբերյալ

Մենք օրերս գրել էինք, որ Արցախում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 18-ամյա տղան անտառում դաժանությամբ սպանել է 10 տարեկան եղբորը։ 

Լուրեր էին շրջանառվում, որ ինտերնետային խաղերի ազդեցության տակ է նման քայլի գնացել։ Այսօր Արցախի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշված է․ «Վերջերս, սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում առ այն, որ սույն թվական ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ, 2001թ.ծնված Ս.Գ-ի կողմից հարազատ եղբոր` 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության հնարավոր պատճառ են հանդիսացել ինտերնետային խաղերը։Հավատարիմ մնալով անմեղության կանխավարկածի պահանջներին և չհրապարակելով քննության արդյունքները, տեղեկացնենք միայն, որ շրջանառվող լուրերը իրականության չեն համապատասխանում և ինտերնետային խաղերը, կամ դրանց ազդեցությունը նշված սպանության պատճառ չեն հանդիսացել։ 

Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ կատարած արաքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ.ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

Նշանակված են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»։