«Հրապարակ».ՀՀԿ-ն վերադառնում է արմատներին

«Հրապարակ».ՀՀԿ-ն վերադառնում է արմատներին

ՀՀԿ-ն ուրույն «քամ բաքի» սխեմա է մշակել. կուսակտիվն այսօր` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «ուխտագնացության» է մեկնելու Աղձք` Արշակունիների դամբարաններին այցելության։ Իսկ երեկոյան «Աշտարակի ձոր» ռեստորան ուրույն նշանային համակա՞րգ եք կիրառում, Վազգենն ասում էր` մենք պետք է վերադառնանք մեր «մեծ մեռելներին», կարծում եք` կօգնի՞։

«Մենք վերադառնում ենք մեր ազգային արմատներին. արժեհամակարգային վերադարձները միշտ էլ շատ կարեւոր են»,- ասաց ՀՀԿ մեր զրուցակիցը: Հիշենք. Արշակունիների ոսկորների հետ կապված պատմությունն արձանագրում է, որ Հայաստանը գրավել չկարողացած Շապուհ 2-րդին քրմերը խորհուրդ են տվել գողանալ Արշակունի թագավորների ոսկորները, որպեսզի երկիրը զրկվի իր ուժից: Մի քիչ չե՞ք ուշացել ուժ առնելու խնդրում՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Չէ, լավ է ուշ, քան երբեք։ Կարեւոր է հայտնվել ճիշտ ժամանակին` ճիշտ տեղում»: Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի հաջորդ ուխտագնացությունը «դեպի արմատներ» լինելու է Լոռին` Օձունը: