Որպես շնորհակալություն՝ պատրաստել են 100 մետրանոց պիցցա

Որպես շնորհակալություն՝ պատրաստել են 100 մետրանոց պիցցա

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ի նշան անտառային հրդեհների շիջման աշխատանքներին մասնակցողների, պատրաստվել է հարյուր մետրանոց պիցցա։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Պիցցայագործները Նոր Հարավային Ուելսում պատրաստել են «Մարգարիտա» տեսակի 103 մետրանոց պիցցա։ Պատրաստման տեւողությունը 4 ժամ է եղել։ Պատրաստված պիցցան բաժանվել է մարդկանց, ովքեր նվիրատվություններ են կատարել անտառային հրդեհների շիջման համար կամ մասնակցել են շիջման աշխատանքներին։