«Բարսելոնայի» նախագահը՝ բանտից դուրս գալուց հետո

 «Բարսելոնայի» նախագահը՝ բանտից դուրս գալուց հետո

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը, որը 2017 մայիսից շուրջ 2 երկու տարի անցկացրեց բանտում, Marca-ի հետ զրույցում խոսել է բանտում անցկացրած օրերի մասին։ Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբի նախկին նախագահը մեղադրվում էր 15 մլն եվրոյի լվացման մեջ օֆշորների միջոցով։ Ռոսելը արդարացվեց 2019 թվականի ապրիլին։

«Մարդուն բանտ ուղարկելուց առաջ, կարծում եմ, ուղարկողը նախ պետք է լուրջ մտածի։ Բոլորը կյանքում գոնե մեկ օր պիտի անցկացնեն բանտում, մասնավորապես նրանք, ովքեր հենց իրենք են մարդկանց այնտեղ ուղարկում։ Իհարկե, բանտը հիանալի տեղ է քեզ նորովի ճանաչելու համար, բայց այն, այնուամենայնիվ, վատ տեղ է։ Եթե մեկին հանդիպեք, որը ապրել է բանտում, և կասի, թե այն լավ տեղ է, հավատացեք՝ նա ստում է»,- ասել է Ռոսելը։