Ինչ վնաս են հասցնում քաղցր ըմպելիքները

Գիտնականները պարզել են, թե գլոբալ առումով ինչ վնաս են հասցնում մարդկությանը շաքարով քաղցրացված ըմպելիքները։ Ինչպես գրում է NatMed հանդեսը, հետազոտությունները պարզել են, որ քաղցրացված ըմպելիքների պատճառով ավելանում է դիաբետով ու սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով հիվանդացությունն ու այդ հիվանդություններից մահացությունների դեպքերը։
Շաքարով քաղցրացված ըմպելիք են դիտարկվել 240 միլիլիտր ըմպելիքում 50 կիլոկալորիա շաքար պարունակող խմիչքները։ Բացառություն են կազմել քաղցրացված կաթը, հարյուր տոկոսանոց մրգային եւ բանջարեղենային հյութերը, ինչպես նաեւ՝ ոչ կալորիական շաքարի փոխարինիչով ըմպելիքները։
Ըստ ուսումնասիրությունների՝ շաքարով քաղցրացված ըմպելիքների հետեւանքով ամեն տարի սրտի հիվանդություն ունեցողների թիվը ավելանում է 1,2 միլիոնով, երկրորդ տիպի դիաբետ ունեցողների թիվը՝ 2,2 միլիոնով։ Բացի այդ, այս դասակարգի ըմպելիքների պատճառով տարեկան 80 հազար դիաբետով հիվանդ է մահանում եւ 258 հազար սիրտ-անոթային հիվանդություն ունեցող։
Զուգահեռաբար, կան երկրներ Լատինական Ամերիկայում, որտեղ դիաբետի նոր դեպքերի 50-100 տկոսը հենց այս դասակարգի ըմպելիքների պատճառով է լինում։
Կարծիքներ