Ինչ միջադեպ է տեղի ունեցել հայտնի դերասան Քեն Դավիթյանի հետ

Ինչ միջադեպ է տեղի ունեցել հայտնի դերասան Քեն Դավիթյանի հետ

Ըստ համացանցում տարածվող լուրերի Երևանում բերման է ենթարկվել հայտնի հոլիվուդյան դերասան, ծագումով հայ Քեն Դավիթյանը: Մեր տեղեկություններով խոսքը թմրանյութերի մասին է, որոնք Քեն Դավիթյանը փորձել է իր հետ բերել Հայաստան, սակայն օդանավակայանում արձանագրություն է կազմվել և բաց է թողնվել, որից 15 օր հետո նա նկարահանվել է սերիալում: 

Մենք կապ հաստատեցինք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հետ, ով միջադեպի վերաբերյալ ասաց.

«Մամուլում տարածվող այն լուրերը, թե Քեն Դավիթյանը անցնում է բացահայտված 1 մլրդ դրամը գերազանցող դրամաշրջանառությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խմբի վերաբերյալ գործով, իրականությանը չի համապատասխանում, նա դրա հետ կապ չունի: Այս պահի դրությամբ նա ձերբակալված չէ»:

Ավելի ուշ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.

«Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ, նա առնչություն չունի այսօր Դատախազության կողմից հրապարակված մեկ մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ»։