Կհանդիպեն Կիրիլ պատրիարքը եւ Գարեգին Բ-ն

Կհանդիպեն Կիրիլ պատրիարքը եւ Գարեգին Բ-ն

Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին տեղի կունենա Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի եւ Ամենայն Հայոց Գարեգին Բ-ի հանդիպումը։

Հիշեցնենք, որ սպասվող հանդիպման մասին տեղեկացրել էր նաեւ Մայր Աթոռը՝ առանց կոնկրետ ժամկետի նշման։ Մարտի 25-ին Մայր Աթոռի տարածած հայտարարությունում միայն ասվում էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայրապետական այցով մեկնել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմ եւ այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը։

Ուշագրավ է այն, որ Մոսկվայի պատրիարքարանը Կիրիլ պատրիարք-Գարեգին Բ հանդիպման լուսաբանման հետ կապված նաեւ հայտարարել է լրագրողների հավատարմագրում։