Այդ ստացած պարգեւավճարը իմ համար ոչ մի բարոյական բեռ չեղավ (տեսանյութ)

Այդ ստացած պարգեւավճարը իմ համար ոչ մի բարոյական բեռ չեղավ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պարգևատրումներին: Այսօր, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադարձավ նաեւ այդ պարգեւատրումներին, մասնավորապես նշելով, որ այս հարցը կարելի է 2 կտրվածքով նայել։ Ըստ նրա, հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել նաեւ քաղաքապետարանում եւ մարդիկ 100 տոկոսով նստել են իրենց աշխատավարձի վրա, որոնց մեծ մասը մինչեւ ժամը 10-ը աշխատում է, քանի որ աշխատանքի ծավալը մեծ է․ «Եթե հնարավորություն կա Նոր տարվա շեմին 13-րդ, թե 16-րդ աշխատավարձ, ինչպես կուզեք անվանեք տալ այդ մարդկանց՝իրենց նվիրյալ աշխատանքի համար, քանի որ աշխատավարձերը բավականին համեստ են, դրա մեջ ինչ- որ վատ բան կա՞։ Ես կարծում եմ՝ ոչ։ Հիմա խոսենք նրանց մասին, ովքեր կարճ ժամկետով են աշխատում՝ ներառյալ ինձ, չնեղանաք, բայց ես չգիտեմ ինչքան են ինձ փոխանցել քարտի վրա, բայց ես գիտեմ մի բան, թե ինչ եմ արել դա, այ թե ինչ եմ արել այդ գումարը՝ ձեզ չեմ ասի։ Տվյալ դեպքում այդ գումարը ինչպես եկավ, այնպես էլ գնաց։ Այդ գումարը, որ փոխանցվեց իմ հաշվեհամարի վրա, չի նշանակում, որ ես մի սենյականոց բնակարանից տեղափոխվեցի 4 սենյականոց բնակարան, դա չի նշանակում․ որ իմ 94 թ-ի մեքենան դարձավ մերսեդես բենս։ Այսինքն իմ սոցիալական կյանքը ոնց կար, այնպես էլ մնաց։ Այնպես որ այն գումարը, որ ես եմ ստացել, հանգիստ գիշերը քնում եմ, իսկ ուրիշների փոխարեն չեմ կարող ոչինչ ասել։ Միայն մի բան կարող եմ ասել, որպես ՀՀ թասիբով քաղաքացի այդ ստացած գումարը իմ համար ոչ մի բարոյական բեռ չեղավ, ինչպես որ պետական մրցանակը ստանալուց գումարը հետ ուղարկեցի, որովհետեւ պետությունից փող չեմ ուզում»։