Կորոնավիրուսից Ադրբեջանում հերթական բժիշկն է մահացել

Կորոնավիրուսից Ադրբեջանում հերթական բժիշկն է մահացել

Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է բժիշկ-բրոնխոլոգ, Թոքային հօվանդությունների գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Ֆայիգ Ագաեւը։ Նա 70 տարեկան էր։ Ագաեւը հոսպիտալացվել էր հունիսի 26-ին։

Նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսի հետեւանքով։ Ագաեւը ունեցել է նաեւ սիրտ-թոքային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն եւ հիպերտոնիա։