Արմեն Դարբինյանի դստեր շքեղ հարսանիքը․ տեսանյութ

Արմեն Դարբինյանի դստեր շքեղ հարսանիքը․ տեսանյութ

Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի աղջիկը Ալիսա Դարբինյանը և Սերգեյ Ավայանը Աբու-Դաբիի հայկական դեսպանատանը գրանցել են ամուսնությունը:

Հայտնի հանդիսությունների և հարսանիքների կազմակերպիչ Գեորգ Հարությունյանը իր ինստագրամյան էջում տեսանյութ է տեղադրել, թե ինչպես են նորապսակները հարազատների ներկայությամբ ստորագրում ամուսնության վկայականը:

Նորապսակները ինստագրամյան էջ են բացել հարսանեկան նախապատրաստություններին նվիրված, որտեղ տեղադրում են ճաշացանկը և հարսանիքի կազմակերպման հետ կապված մանրամասներ՝ օրինակ, հարսանեկան մատանիները աշխարհահռչակ Cartier Ֆիրմայից են։ Ըստ մեր տեղեկությունների, հարսանյաց արարողությունը տեղի է ունենալու Դուբայում Ֆոր Սիզոն հյուրանոցում և Հայաստանից բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր են սպասվում: