Զելենսկին «վիրավորել» է Վրաստանին և մեղադրել Արևմուտքին
Արեւմուտքը բավական վճռական չի արձագանքել Վրաստանում տիրող իրավիճակին եւ դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու՝ Ռուսաստանի ջանքերին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի կորուստը կհանգեցնի «պատերազմի պայթյունների» ինչպես Եվրոպայում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս՝ որպես օրինակ հիշեցնելով Վրաստանի իրավիճակը։
«Այժմ Վրաստանում, որը երեկ ազատ ու ժողովրդավարական էր, այսօր այն ուզուրպացված է օլիգարխների կողմից։ Ամբողջ իշխանությունը պատկանում է բիզնեսին, որն անմիջականորեն կապված է Մոսկվայի հետ, էներգետիկայի հետ և այլն։ Ի՞նչ ուժեղ միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ-ն։ Ի՞նչ ուժեղ միջոցներ են ձեռնարկել եվրոպական երկրները։ Չեմ տեսնում, անկեղծ եմ ասում: Մոլդովայում նույն իրավիճակը կշարունակվի լինել, կան բարձր ռիսկեր»,- նշել է Զելենսկին։
Կարծիքներ