Քոչարյանի ազատության դեմ ցույց անողներն ինչպես էին հայտնվել Ազնավուրին նվիրված համերգային բեմին

Քոչարյանի ազատության դեմ ցույց անողներն ինչպես էին հայտնվել Ազնավուրին նվիրված համերգային բեմին

Մայիսի 26-ին ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված երևանյան «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգային նախագիծը երեկ տեղի ունեցավ։ Ելույթ ունեցան մի շարք երգիչներ, համերգի ընթացքում աչք էր ծագում համերգի բեմը, որն արժեցել է 3,5 միլիոն դրամ։ 

Հետաքրքիր է, որ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգից մեկ օր առաջ այդ բեմում հանրահավաք էին իրականացնում՝  հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հանրահավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանից մենք հետաքրքվեցինք՝ ինչպե՞ս էին հայտնվել այդ բեմահարթակում, նա պատասխանեց՝ պատահականություն է եղել, ստիպված են եղել այդ բեմից ելույթ ունենալ, քանի որ իրենք այդտեղ նախապես պլանավորել էին հավաք իրականացնել, սակայն այդ ընթացքում կառուցվել է բեմահարթակը։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաք էին կազմակերպել, որի շրջանակում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հասցեին սպառնալիք էր հնչեցվել։ 

Հիշեցնենք նաեւ, որ այդ նույն անձինք հավաք-երթ էին իրականացնում նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու դեմ։