Հրավերը չպետք է մեկնաբանել, որ եկեղեցին հրաժարվել է հրաժարականի պահանջից (տեսանյութ)

Հրավերը չպետք է մեկնաբանել, որ եկեղեցին հրաժարվել է հրաժարականի պահանջից (տեսանյութ)

«Մինչ այս պահը, բացի Ազգային ժողովի նախագահից, որևէ մեկը չի հաստատել մասնակցությունը, միայն ԱԺ նախագահն է ասել, որ չի կարող գալ»,-ասաց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ: 
 
Հարց հնչեց այն մասին, թե ինչու՞ է եկեղեցին մի կողմից պահանջում իշխանությունների հրաժարականը, մյուս կողմից հրավիրում եկեղեցակամ այս կարևոր արարողությանը, 

Արշակ Սրբազանն ասաց՝ իշխանությանը հրավեր ուղարկելու որոշումը կայացվել է Գերագույն հոգևոր խորհրդում։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ մեկնում է Կանադա ու, ցավոք, չի կարող մասնակցել արարողություններին։

Մանրամասն՝ տեսանյութում