Դանակահարել է ուսուցչուհուն եւ երեք համադասարանցիներին

Դանակահարել է ուսուցչուհուն եւ երեք համադասարանցիներին

Բելառուսի Մինսկի մարզի դպրոցներից մեկում միջին դասարանի աշակերտի դանակարահել է ուսուցչուհուն եւ իր երեք համադասարանցիներին։ Դեպքը տեղի է ունեցել Ստոլբցի քաղաքում։ Ուսուցիչն ու մեկ աշակերտ մահացել է։ Եվս երկու անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՆԳ նախարարությունը։ Ըստ իրավապահների հաղորդման, այս դեպքից հետո 2003 թվականին ծնված դեռահասը դիմել է փախուստի։ Կարճ ժամանակ անց, ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում նա հայտնաբերվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Ներկայումս դպրոցում, որտեղ կատարվել է ահասարսուռ դեպքը, աշխատում է քննչակա խումբը։ Պարզվում են ոչ միայն հանգամանքները, այլ նաեւ դեպքի պատճառները։