Թիվ1 կայքը փակվել է. խմբագիրը հաղորդում է տալիս հանցագործության մասին

Թիվ1 կայքը փակվել է. խմբագիրը հաղորդում է տալիս հանցագործության մասին
Վարդուհի Սիմոնյան

ԹԻՎ1 հիմնադիր թիմ և գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հաղորդում հանցագործության մասին.

Tiv1.am կայքն արդեն 16-րդ օրն է փակված է՝ առանց հիմնադիր կազմին և գլխավոր խմբագրին ծանուցելու: Այս պահին աշխատավայրի բոլոր փականները փոխված են, և աշխատակիցները չեն կարողանում այնտեղ մուտք գործել՝ անգամ սեփական իրերը վերցնելու, համակարգիչների անձնական տվյալները փակելու համար: 

Ամբողջ թիմը, առանց բացառության, ինչպես նաև գլխավոր խմբագիր ՎԱՐԴուհի Սիմոնյանը կամայական որոշմամբ, առանց որևէ նախազգուշացման հեռացված են աշխատանքից: 5 ամիս, օրն ամենաքիչը 10-ժամյա գրաֆիկով աշխատող ստեղծագործական կազմի հետ հրաժարվել են կնքել աշխատանքային պայմանագրեր և չեն վճարել դեռևս նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձը, անգամ պարտքի մասով պարտավորագիր գրելուց հետո:
Ավելին, այս պահին իրավական և հաշվապահական սողանցքներ են նախապատրաստում պետությանը և աշխատակիցներին պատճառած վնասները փաստաթղթավորելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: 

Սա մեկ թիմի շահերի պաշտպանության խնդիր չէ, պրոֆեսիոնալ լրագրողական կազմը կարող է դատական կարգով պաշտպանել իր իրավունքները. իրավապահները պարտավոր են այս պահից սկսած գործուն միջոցներ ձեռնարկել և բացահայտել ֆեյք ներդրողի ետևում թաքնվողների երկիր ներմուծած փողերի օրինականությունը և իրական նպատակները: Այսպիսով՝ հանրությունը կստանա պատասխանն այն հարցի, թե ինչու է ԹԻՎ1-ի անկախ, պրոֆեսիոնալ թիմը մի պահից սկսած խանգարել նրանց:

ԹԻՎ1 հիմնադիր թիմ և գլխավոր խմբագիր ՎԱՐԴուհի Սիմոնյան»։