Գրոհով ներխուժել են նախկին վարչապետի նստավայր

Գրոհով ներխուժել են նախկին վարչապետի նստավայր

Պակիստանի ոստիկանությունը հատուկ գրոհով ներխուժել է Լահորում գտնվող նախկին վարչապետ Իմրան Խանի նստավայրը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությանը մասնակցել են անվտանգության մի քանի հազար աշխատակիցներ, իսկ բուլդոզերները քանդել են քաղաքական գործչի կողմնակիցների կառուցած վրանային ճամբարները։ 
Առնվազն 15 մարդ բերման է ենթարկվել, յոթը՝ վիրավորվել։

Խանը մեղադրվում է օտարերկրյա առաջնորդներից նվերներ ստանալու և դրա համար ընդհանուր առմամբ մոտ 630 հազար դոլար վաստակելու մեջ։ 

Նախկին վարչապետն այս պահին ազատության մեջ է։