Բրիտանացի միգրանտների ներհոսքը կկործանի Հայաստանը․ Գովիրին
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինը (Միացյալ Ռուսաստան) ասել է, որ իրավապահ համակարգը և Հայաստանի իշխանությունները ի զորու չեն դիմակայելու Մեծ Բրիտանիայից ներգաղթյալների հոսքին, և դա կարող է հանգեցնել երկրի լիակատար կործանմանը։
Նրա պնդմամբ, Երևանը կարող է համաձայնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ձեռք սեղմի և լուսանկարվի իր բրիտանացի գործընկեր Ռիշի Սունակի հետ, ով հրաժարական կտա և իր հետևում կթողնի մի շարք խնդիրներ և ոչ միայն բրիտանացիների համար։
Նա հիշեցրել է ուկրաինայից փախստականների ճակատագիրը և նշել, որ սկզբում բրիտանացիները հարյուր հազարավոր ուկրաինացիների են ընդունել առանց փաստաթղթերի, ապա օրենք ընդունել փախստականներին Աֆրիկա ուղարկելու մասին՝ նրանց ուրիշի տարածքում պահելու և ուրիշի հաշվին խնդիրները լուծելու համար:
Ավելի վաղ գրել ենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «The Times»-–ի հրապարակմանը, ըստ որի`Մեծ Բրիտանիան Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ:
«ՀՀ-ՄԹ-ն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,– Sputnik Արմենիային ասել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«The Times»–ը ապրիլի 15-ին հոդված է հրապարակել՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել արտահոսքի պատճառով: Հոդվածում ասվում է, որ Մեծ Բրիտանիան Ռուանդայի հետ պայմանավորվածության սխեմայով անօրինական միգրանտներին արտաքսելու շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ:
Կարծիքներ