Լավ լուր՝ Հունգարիայից

Լավ լուր՝ Հունգարիայից
Արմեն Աշոտյան

Ինչպես հայտնեցին հունգարացի գործընկերներս, Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը։

Քննարկումը տեղի է ունեցել մարտի 18-ին, քվեարկությունը՝ մարտի 19-ին: Համաձայնագրին կողմ են արտահայտվել Հունգարիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ Վիկտոր Օրբանի ղեկավարած իշխող ՖԻԴԵՇ-ը:

Հoգուտ համաձայնագրի կողմ է քվեարկել 169 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ:
Հունգարիայի նախագահը համապատասխան որոշումը ստորագրել է մարտի 26-ին: