ԱՄՆ-ում նախկին սենատոր է սպանվել․ կա կասկածյալ 

ԱՄՆ-ում նախկին սենատոր է սպանվել․ կա կասկածյալ 

ԱՄՆ-ում սպանվել է Արկանզաս նահանգի նախկին սենատոր Լինդա Քոլինսը։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, սպանության հետ կապված տեղի ոստիկանությունը բերման է ենթարկել ոմն Ռեբեկա Լին Օ՛Դոնելին, ով նախկին սենատորի մտերիմներից էր։

 Հիշեցնենք, որ նախկին սենատորը սպանվել է Պոկահոնտասի իր տան բակում՝ հունիսի 4-ին։ Քոլինսի նախկին խոսնակ Քեն Յանգն էլ իր հերթին հայտարարել է, որ կասկածյալը ժամանակին աշխատել է սենատորի մոտ։ Նրանք երկուսն էլ եղել են Դեմոկրատական կուսակցությունից։ Հիեցնենք, որ անցյալ տարի նախկին սենատորը բաժանվել էր ամուսնուց եւ ներկայումս նրանք համատեղ գույքի բաժանման դատական փուլում էին գտնվում։