Որ հիվանդությունների հանդեպ հակում ունեցողները պետք է խուսափեն քաղցրեղենից 

Որ հիվանդությունների հանդեպ հակում ունեցողները պետք է խուսափեն քաղցրեղենից 

Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնք հակված են միզուղիների կրկնվող բակտերիալ հիվանդությունների՝ ցիստիտի եւ պիելոնեֆրիտի հանդեպ, պետք է հնարավորինս խուսափեն քաղցրեղենից եւ քաղցր ըմպելիքներից, հայտնում է Daily Mail պարբերականը։ Մասնագետները նշում են, որ միզուղիների ինֆեկցիաների զարգացման պատճառներից մեկը կարող է լինել այս հիվանդությունների ռիսկային գոտում գտնվող մարդկանց մոտ քաղցրեղենի հանդեպ հակվածությունը՝ ներառյալ շոկոլադը, խմորեղենը, շաքարի մեծ քանակություն պարունակող ըմպելիքները։

Պատճառն այն է, որ օրգանիզմը այդ սննդատեսակների եւ ըմպելիքների մեջ եղած շաքարը դարձնում է գլյուկոզա, որը էներգիայի ֆորմա է, որն օրգանիզմի մկանային բջիջներն օգտագործում է ակտիվ գործունեություն ծավալելու համար։ Նման «քաղցր»  միջավայրում շատ արագ են բազմանում այն հարուցիչները, որոնք իրենց հերթին առաջացնում են միզուղիների բորբոքումներ, ինչպիսիք աղիքային ցուպիկն ու էպիդերմալ ստաֆիլակոկն է։