Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ են 20 համայնքում, 8-ում՝ արտահերթ

Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ են 20 համայնքում, 8-ում՝ արտահերթ

Փետրվարի 17-ին մարզերի 20 համայնքներից 8-ում արտահերթ ընտրություններ են լինելու։

 ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած համայնքի ղեկավարի 76 թեկնածուներից 9-ը ինքնաբացարկ են հայտնել, իսկ 2-ը հետ են վերցրել փաստաթղթերը, որոնց թվում են Մալիշկա համայնքի 5 թեկնածուներից 3-ը և Ուրցաձոր համայնքի 7 թեկնածուներից 2-ը։

Վերոնշյալ երկու համայնքներում, ինչպես նաև Աշոցք համայնքում սպասվում է ակտիվ մրցապայքար, քանի որ առաջադրվել են նաև հրաժարական ներկայացրած նախկին համայնքապետերը։ Ավագանու անդամի 62 թեկնածուներից ինքնաբացարկ են ներկայացրել 2-ը։