Լոնդոնում վթար է տեղի ունեցել Ուկրաինայի դեսպանի մեքենայի մասնակցությամբ

Լոնդոնում վթար է տեղի ունեցել Ուկրաինայի դեսպանի մեքենայի մասնակցությամբ

Ավտոմեքենայի վարորդը անհայտ պատճառներով հարվածել է Ուկրաինայի դեսպանին սպասարկող ավտոմեքենային։ Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի դիվանագիտական համարվող Հոլանդ-պարկ շրջանում։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը՝ մանրամասնելով, որ ոստիկանությունը ձերբակալել է մեքենայի վարորդին։ Վնասազերծման օպերացիայի ընթացքում իրավապահները նույնիսկ հրազեն են կիրառել։

Ուժեղացված անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել նաեւ Լոնդոնի ուկրաինական եւ Կիեւի բրիտանական դեսպանատներում։ The Evening Standard-ն էլ մանրամասնում է, որ արտակարգ դեպքի հետեւանքով տուժածներ չկան։ Արտակարգ պատահարի ձերբակալված հեղինակը 40 տարեկան է։ Այլ մանրամասներ նրա ինքնության մասին չեն հաղորդվում։