Գողացել են Սալվադոր Դալիի գրավյուրների մեկը

Գողացել են Սալվադոր Դալիի գրավյուրների մեկը

Անհայտ անձը Սան-Ֆրանցիսկոյի պատկերասրահից տարել է Սալվադոր Դալիի գրավյուրը։ Այս մասին հայտնում է տեղական ABC7 News-ը։ Գրավյուրը կոչվում էր «Բոցավառվող ընձուղտը»։ Այն աշխարհում միակ օրինակը չէր, ինչպես եւ Դալիի գրավյուրների մեծ մասը։ Այն արժեր 20 հազար դոլար։ Գողին ֆիքսել են պատկերասրահի եւ փողոցի տեսադիտարկման համար տեղակայված բազմաթիվ տեսախցիկները։ Պարզվում են դեպքի մանրամասները։