Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի առաջնեկի լույս աշխարհ գալուց մի քանի օր առաջ, ապագա ծնողները վերջապես հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ։ Նրանք տեղեկացրել են, որ ծննդաբերության մանրամասները կպահեն գաղտնի ի տարբերություն արքայազն Վիլյամի եւ Քեյթ Միդլթոնի, որը նորածին մանուկին գրկին լուսանկարվում էր հիվանդանոցի մուտքի աստիճանների մոտ։

Հետեւաբար Հարրիի եւ Մեգանի երկրպագուները կկարողանան նորածնին տեսնել միայն որոշ ժամանակ անց, Վինձորի պալատում արվելիք լուսանկարներով։ Հայտարարությունը հրապարակել է Քեսինգտոնյան պալատը։ Daily Mail-ն էլ փոխանցում է, որ նախկին դերասանուհին ցանկացել է ծննդաբերել տանը՝ Ֆրոգմոր քոթեջում, թեեւ բժշկական խումբը կհերթապահի այնտեղ ողջ ծննդաբերության ընթացքում։ Մինչ այդ, հաղորդվում էր, որ Մեգանը կծննդաբերի Սուրբ Մարիամ հիվանդանոցում, որտեղ լույս աշխարհ են եկել արքայազն Վիլյամի եւ Քեյթ Միդլթոնի բոլոր երեք երեխաները։