Մայք Փենսը չի համագործակցի դեմոկրատների հետ՝ Թրամփի պաշտոնանկության հարցում

Մայք Փենսը չի համագործակցի դեմոկրատների հետ՝ Թրամփի պաշտոնանկության հարցում

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հրաժարվել է համագործակցել դեմոկրատ կոնգրեսմենների հետ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հարցում։ Նշենք, որ կոնգրեսմենները նախաձեռնել են հետաքննություն՝ Սպիտակ տան ղեկավարին պաշտոնանկ անելու համար։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Սրանով հանդերձ, Փենսի մամուլի գրասենյակից տեղեկացրել են, որ փոխնախագահ Փենսը պատրաստ է շարունակել աշխատել կոնգրեսմենների հետ, եթե նրանք վերադառնան սովորական գործունեության դաշտ եւ դիմեն իրավաչափ խնդրանքներով։