Բրիտանիայում համաճարակ է․ մեղադրում են ուկրաինացի փախստականներին

Բրիտանիայում համաճարակ է․ մեղադրում են ուկրաինացի փախստականներին

Ուկրաինացի փախստականների պատճառով Մեծ Բրիտանիայում դիֆթերիայի համաճարակ է սկսվել, գրել է Financial Times-ը։

Նշվում է, որ դիֆթերիայի վարակով էպիդեմիա է գրանցվել այն վայրերում, որտեղ տեղավորվել են փախստականներ՝ Ուկրաինայից։ Բժիշկների տվյալներով՝ դրանցից մեկում դեպքերի թիվը գերազանցել է 50-ը։

Դիֆթերիայի առաջին դեպքը գրանցվել է տղամարդու մոտ, ով մահացել է Միացյալ Թագավորություն ժամանելուց մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 19-ին՝ Քենթի օդանավակայանի բուժական կենտրոնում։ 
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Մարկ Հարփերը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ուկրաինացիները դիֆթերիայով հիվանդացել են դեռևս թագավորություն ժամանելուց առաջ։