«Կանեփ-կակաչ-2019»-ի արդյունքները

«Կանեփ-կակաչ-2019»-ի արդյունքները

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում օգոստոսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի 2810 կգ զանգված:

Տնամերձ 2 հողամասից հայտնաբերվել է կանեփի 13 բույս:

Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի փամփուշտներ: Հայտնաբերվել է հետախուզվող:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 63 գրամ դեղնականաչավուն զանգված:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Արդյունքների վերաբերյալ ամեն օր կտրվի տեղեկատվություն: