Կիեւն առանց Զելենսկու բացառել է «Նորմանդական քառյակի» բանակցությունների անցկացումը 

Կիեւն առանց Զելենսկու բացառել է «Նորմանդական քառյակի» բանակցությունների անցկացումը 

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն, Դոնբասի հարցով «Նորմանդական քառյակի» բանակցությունների անցկացումն առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցության, բացառել է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։

«Մեր տեսակետը հետեւյալն է՝ ոչինչ Ուկրաինայի մասին, առանց Ուկրաինայի»,- ասել է ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, անդրադառնալով այն հարցին, որ նախատեսվում է անցկացնել Մոսկվա-Փարիզ-Բեռլին տեսակոնֆերանս Դոնբասի հարցով։  

Բացի այդ, Նիկոլենկոն ասել է, որ Կիեւը հավատացած է, որ միայն ամբողջական կազմով «Նորմանդական քառյակի» հնարավոր են տեղաշարժեր կապված Դոնբասի կարգավորման հարցի եւ նախ եւ առաջ՝ ամբողջական, համընդգրկուն հրադադարի ապահովման հարցի առնչությամբ։