Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց

Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: 

Մեզ նաեւ փոխանցեցին, որ Գ․Խաչատրյանին տեղափոխել են ԲԿ՝ հետազոտման։

Նշենք, որ նա ունի առողջական խնդիրներ, որոնց մասին պաշտպանին արգելել է խոսել։ Կալանավորվելուց հետո նրան կրկին տեղափոխել էին ԲԿ։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։