Վաղը ՔՊ-ն նորից նախարար է ընտրելու

Վաղը ՔՊ-ն նորից նախարար է ընտրելու

Վաղը Քաղպայմանագիր կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարչության նիստ կհրավիրի՝ քննարկելու արդարադատության նախարարի թեկնածուներին։ Նախորդ նիստից հետո, երբ միակ մնացած թեկնածու Արփի Դավոյանի օգտին ընդամենը 2 կողմ էր գրանցվել, Փաշինյանը վարչությանը հանձնարարել էր՝ բոլոր տարածքային կառույցներից, ԱԺ խմբակցությունից նախարարի թեկնածություններ պահանջել։։ Այսօր թեեւ 4 թեկնածուի անուն էր շրջանառվում՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի, որի թեկնածությունը մի խումբ պատգամավորներ էին առաջադրել, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, որն ինչ-որ մի շրջան արդարադատության փոխնախարարի պաշտոնն է զբաղեցրել, բայց օրվա ավարտին մնաց միայն փաստաբան, նախկին դատախազ Ալիկ Սիրունյանի թեկնածությունը, որը «Ֆակտորի» հետ զրույցում հաստատել է այս լուրը։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ Սիրունյանն է լինելու նախարարը, դեռ ՔՊ վարչությունում քվեարկություն պետք է ընթանա եւ հնարավոր է այս թեկնածուն էլ չանցնի: