Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ նա անցնում է 76 դրվագով։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Միքայել Արայի Մինասյանը տևական ժամանակ հանցավոր գործունեությամբ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու, հակամրցակցային գործունեության, կաշառք տալու, պաշտոնեական դիրքն օգտագործելու, փողերի լվացման համար ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն՝ դրանում ընդգրկելով բազմաթիվ անձանց։ Հանցագործությունների կատարման հետևանքով ընդհանուր առմամբ պետությանը պատճառվել է շուրջ 350 միլիոն դոլարի չափով վնաս»,- այս մասին տված վերջին հարցազրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանը։
Կարծիքներ