Տիգրան Քյոսայանը «գաղտնազերծել» է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի ադմինին․ nv.am

Տիգրան Քյոսայանը «գաղտնազերծել» է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի ադմինին․ nv.am

Ռուսալեզու nv.am-ը գրում է, որ ռուսական RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քյոսայանը բացահայտել է, թե ով է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի ադմինը։ Ըստ պարբերականի հրապարակման, վերջինս Գոռ Հայկի Ալեքսանյանն է, ծնված 19,06 1990 թ։ Վերջինս հայ քաղաքական մեկնաբան է, РГГУ-ի հետխորհրդային տարածքի երկրների ամբիոնի նախկին ասպիրանտ։

Ըստ հրապարակման, բացահայտման մեջ Քյոսայանը գրել է, որ «տղային պետք է արագ ուղարկել տուն՝ Հայաստան եւ Ռուսաստան մուտքն արգելել 50 տարով»։ Բանն այն է, որ այս տելեգրամ ալիքը բազմիցս է անդրադարձել Մարգարիտա Սիմոնյանի գրառումներին։ Ալիքը անդրադարձել է Սիմոնյանի՝ 2019 թվականին իրականացված հետաքննությանը եւ դրա ամփոփումը հանդիսացող «Երեւանում հավաք է տեղի ունեցել քաղաքացիական ակտիվիստների, որտեղ սովորեցրել են, թե ինչպես իրականացնել պետական հեղաշրջում ԱՄՆ փողերով»։

«Բաղրամյան 26»-ը գրել էր, որ այդ հոդվածը կարող է հարուցել հակահայկական հիստերիա Հայաստանում։ Մարգարիտա Սիմոնյանի վերջին աղմկահարույց գրառումը, այսինքն, այդ գրառմանը հետեւած Նիկոլ Փաշինյանի արձագանքը եւս հայտնվել է այս տելեգրամ-ալիքի ուշադրության կենտրոնում։ Ինչպես պարզվել է, ալիքը ղեկավարում է РГГУ-ի շրջանավարտը։ Իսկ թե ինչ է ուզել ասել այս «մերկացնող» բացահայտումով Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը, կարծես թե լիովին հասկանալի է։