Որտե՞ղ են հայտնաբերել Hummer-ը և ովքե՞ր էին տարածքում (տեսանյութ)

Որտե՞ղ են հայտնաբերել Hummer-ը և ովքե՞ր էին տարածքում (տեսանյութ)

Հրապարակում մայթերով փախուստի դիմած ու պարեկի վրաերթի ենթարկած Hummer H3-ը հայտնաբերվել է Ագաթանգեղոսի փողոցում` դալանի մեջ: Վարորդին, սակայն, դեռ չեն հայտնաբերել: Մեզ ասացին` նա մտել է դալան, մեքենան կանգնեցրել և ոտքով փախել: Այս պահին սպիտակ Hummer-ը դալանի մեջ կանգնած է, շուրջբոլորը ոստիկաններ են, իսկ տարածքը սահմանազատել են ժապավենով:

Մեր նկարահանման պահին այնտեղ էին նաև Նիկոլ Փաշինյանի թիմակիցները համարվող Ռուպռ Դավոն և Ամիգո Ղուկասյանը: Նրանք կանգնած էին ոստիկանների հետ, հետո մի պահ Ռուպռ Դավոն, անցնելով ժապավենի տակով, մոտեցավ Hummer-ին, մի քանի լուսանկար արեց ու, դեմքը տեսախցիկից փակելով, դուրս եկավ տարածքից: Թե ինչ նպատակով էին նրանք այնտեղ, ոչ ոք ոչինչ չասաց:

Ոստիկանությունից մեզ ասացին` այս պահին դրությամբ Hummer H3-ի վարորդին դեռ չեն հայտնաբերել:

Մանրամասն՝ տեսանյութում: