Հարավային Կորեայում մարդիկ մեծ քանակով պահածոներ են գնում
Հարավային Կորեայում ռազմական դրություն հայտարարելուն զուգահեռ՝ քաղաքացիները սկսել են մեծ քանակությամբ գնել պահածոներ եւ ներբեռնել «Տելեգրամ» հավելված։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Համաձայն հրապարակման, վերջին մեկ շաբաթում պահածոյացված մթերքների վաճառքի ծավալները աճել են միանգամից 337,3 տոկոսով, արագ պատրաստվող սննդի կիսաֆաբրիկատների վաճառքի ծավալները՝ 253,8 տոկոսով, շշալցված ջրի վաճառքի ծավալները՝ 141 տոկոսով, պատրաստի բրնձի վաճառքիւ ծավալները՝ 128,6 տոկոսով, մարտկոցների ու դեղերի վաճառքի ծավալները՝ 40 տոկոսով։
«Տելեգրամ» հավելվածի միջոցով էլ մարդիկ ցանկանում են հավաստի տեղեկություններ ստանալ՝ ռազմական դրության պայմաններում, երբ տեղեկատվության սահմանափակումներ են դրվում եւ շատ հավելվածներ պարզապես չեն գործում, կամ գործում են խափանումներով: Կորեացիները պատրաստվում են պատերազմի, աղետների եւ պաշար են կուտակում:
Կարծիքներ