Դատավորի հետ խոսելիս Սերժ Սարգսյանը ոտքի չկանգնեց

Դատավորի հետ խոսելիս Սերժ Սարգսյանը ոտքի չկանգնեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։

Այսօր ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը։ Նախագահող դատավոր Վահե Միսակյանի հարցին Սերժ Սարգսյանին, թե ճի՞շտ են ներկայացված տվյածները, Սարգսյանը պատասխանեց՝ ոտքի չկանգնելով։

Դա չվրիպեց մեղադրող Արսեն Մարտիրոսյանի աչքից, դրա մասին ասաց նախագահողին էլ։ Վերջինս էլ ասաց, որ ամբաստանյալները կարող են նստած դիրքորոշում հայտնել, որպեսզի ապակեպատ դահլիճից այն կողմ բարձրախոսով լսելի լինի լրագրողներին։